ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Սաուդյան Արաբիան արգելանք է դրել Թուրքիայից բերվող բոլոր ապրանքների վրա: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Նշվում է, որ Էր-Ռիադը ճնշում է գործադրում տեղական կազմակերպությունների վրա, որ նրանք Թուրքիայի հետ առևտուր չիրականացնեն: Սաուդյան Արաբիան խոստացել է տուգանել ցանկացած կազմակերպության, որը կանտեսի այս կարգադրությունը:
Հաղորդվում է նաև, որ նման մեթոդների ձեռնարկումը կդառնա հզոր հարված Թուրքիայի՝ առանց այդ էլ թուլացած տնտեսությանը: Դեպի Սաուդյան Արաբիա ապրանքի արտահանումը Թուրքիային հարյուրմիլիոնավոր դոլարներ է բերում:
--00--ԱԹ