ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Սաուդյան Արաբիայի բժիշկները սկսել են կորոնավիրուսի վարակի դեմ մալարիայի դեղամիջոցներ կիրառել։ Այդ մասին հաղորդել է թագավորության առողջապահության նախարար Թաուֆիկ ար-Ռաբիան։
«Մալարիայի բուժման համար նախատեսված դեղամիջոցները նպաստում են կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն, և մենք սկսել ենք կիրառել այդ դեղամիջոցները նրանց դեպքում, ում այդ բուժումը համապատասխանում է: Հույս ունենք, որ դրական արդյունք կունենանք»,- նշել է նախարարը։
Թաուֆիկ ար-Ռաբիան դժվարացե է կանխատեսել՝ երբ կորոնավիրուսը կնահանջի։