ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Սաուդյան Արաբիան հայտարարել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին.հաղորդում է Arab News-ը:
Աղբյուրի հաղորդմամբ հիվանդը Սաուդյան Արաբիայի քաղաքացի է, որը ժամանել է Իրանից Բահրեյնով, սակայն չի հայտնել Սաուդյան Արաբիայի իշխանություններին, որ այցելել է Իրան Բահրեյնից:
Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ անհապաղ ուղարկել է վարակի վերահսկողության խումբ, որպեսզի ստուգեն քաղաքացուն եւ վերցնեն լաբորատոր հետազոտության համար նմուշ զգուշավորության իրենց միջոցառումների շրջանակում: Արդյունքները հաստատել են, որ տղամարդը վարակված է COVID-19-ով: