ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Արցախի Հանրապետությունից վիրավոր զինծառայողներին սանավիացիայի միջոցով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Լուսանկարները՝ «Ֆոտոլուր» գործակալության։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:
Հայկական կողմն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
--00--ԱՀ