ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Ուշ երեկոյան Արցախ ճանապարհեցինք մեր «Կարմիր բերետներ 5165» կամավորական ջոկատի տղաներին՝ Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի հրամանատարությամբ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Անպատմելի ոգևորություն էր տիրում: Մեզ հետ էր նաև լեգենդար Կոմանդոսը:
Մեր ոգին անպարտելի է:
Անկասկած, #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»,- գրել է քաղաքապետը:
--00--ԱՀ