ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարությամբ: Դրանում ասված է.
«Մենք ամենից վճռական ձևով դատապարտում ենք բռնության աճը, որ գրանցվում է ԼՂ հակամարտության գոտում՝ շփման գծի տարածքում:
Մենք ցավում ենք զոհերի համար, մեր վշտակցությունն ենք հայտնում զոհերի ու վիրավորների ընտանիքներին:
Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև:
Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին՝ անհապաղ իրենց վրա վերցնել առանց նախապայմանների ու բարեխղճորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ԼՂ խնդրի կարգավորման առարկայական բանակցությունները վերսկսելու պարտավորություն»:
--00--ԱԹ