ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ գիշերը ստորագրված հայտարարության՝ հրապարակված տեքստերը «մոտ են իրականությանը, բայց ամբողջապես հաստատել դրանց հավաստիությունը» չեն կարող: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ փաստաթղթի բնօրինակը կհրապարակվի առաջիկայում:
--00--ԱԹ