ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.
«ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ, որտեղ մասնավորապես, ընդգծվում է, որ.
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է»:
Ավելի վաղ հայտարարությունը հրապարակվել էր ԱԳՆ կայքէջում և տրամադրվել ԶԼՄ-ներին և հասանելի է հետևյալ հղումով»:
--00--ԱԹ