ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
«Մերոնք փայլուն են գործում։ Կարծում եմ՝ խնդիրը մի քանի անգամ ավել գերակատարված է։ Բավականին լավ շտկումներ ունենք հարավային ճակատում, իսկ հյուսիսում ստրատեգիական կարևոր բարձունքի գրավումը փայլուն էր»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ նախօրեն վճռորոշ օր էր, իրավիճակ փոխող։
«Երեկ ռազմաճակատում իրականացված գործողությունը շրջադարձային դարձավ այս պատերազմի համար։ Սա ազդելու է քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների վրա։ Հիմա Ալիևն այլևս պայմաններ թելադրելու որևէ հիմք, որևէ իրավունք չունի։ Եթե այսպես շարունակվի, նա մուրալու է»,- ասել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ