ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Բրիտանական Financial Times պարբերականին տված հարցազրուցի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրում Թուրքիայի ներգրավվածությանը և նշել, որ Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումը «նշանակում է էթնիկական զտում, որպեսզի տիրանան այդ տարածքին»:
«Աշխարահասփյուռ ողջ հայությանն սա հիշեցնում է հայկական հողի վրա իրականացված ցեղասպանությունը,-ասել է նա՝ նկատի ունենալով Օսմանյան կայսրությունում 1914-1923 թթ. ընթացքում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը: -Սա կռիվ է ընդդեմ ցեղասպանության»:
ՀՀ նախագահը նաև ասել է, որ Հայաստանը երբեք չի լքի Լեռնային Ղարաբաղին, և որ հարյուրավոր էթնիկական հայեր, որոնք բնակվում են այլ երկրներում, արդեն իսկ փորձում են վերադառնալ՝ պայքարելու իրենց հողերի համար:
«Նրանք թոռներն են այն մարդկանց, ովքեր ցեղասպանություն են տեսել,- ասել է նա: -Ողջ աշխարհից միլիոնավոր հայեր կգան և կկռվեն Լեռնային Ղարաբաղի համար, քանի որ նրանք թույլ չեն տա, որ Թուրքիան ավարտին հասցնի այն, ինչ սկսել էր»:
--00—ԼՄ