ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Մեծ Բրիտանիայում 18 ընկերություններ, այդ թվում՝ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆինանսների ոլորտներում, հայտարարել են, որ անցյալ տարվա փորձի արդյունքներով՝ մշտական հիմունքներով կսահմանեն քառօրյա աշխատանքային շաբաթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում Է Financial Times պարբերականը։
Նախորդ տարվա կեսերից մեկնարկած կրճատված աշխատանքային շաբաթվա փորձնական նախագծին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 61 ընկերություն։ Արդյունքում 18 ընկերություն հայտարարել է, որ մշտական հիմունքներով անցնում է քառօրյա աշխատանքային շաբաթվա, քանի որ կան վկայություններ դրա առավելությունների վերաբերյալ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ