ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանն անդրադարձել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի հրթիռակոծությանը։
Գալուստյանն իր միկրոբլոգում հրապարակել է հրետակոծված տաճարի լուսանկարները, որոնց կից իր վրդովմունքն է արտահայտել։
Լուսանկարներին կից հումորիստը գրել է․ «Սարսափելի է, ինչու՞»։ «Ոչ մի սրբություն․․․», «Ինչպե՞ս կարելի է կրակել եկեղեցու վրա»։
--0--ԿԿ