ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Դերասան Միխայիլ Գալուստյանը մտադիր չէ արտագաղթել Ռուսաստանից: Այդ մասին նա գրել է իր ինստագրամյան էջում՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում տարածված լուրերին:
«Նախ ուզում եմ ասել, որ ես հայ եմ, և հպարտ եմ դրանով: Հայաստանն իմ պատմական և էթնիկ հայրենիքն է, որը, ես վստահ եմ, միշտ Ռուսաստանի հետ կունենա բարիդրացիական և բարեկամական հարաբերություններ: Այլ բան մեկնաբանել, կարծում եմ, պարտադիր չէ:
Բայց, այդուամենայնիվ...
Թուլացե՛ք, ես սիրում եմ Ռուսաստանը և երբեք այստեղից «չեմ թռնի», ինչպես ոմանք: Ես այստեղ շատ ընկերներ ունեմ, պայմանագրեր, երկրպագուներ: Ռուսաստանն իմ հայրենիքն է և վերջ»,-գրել է նա։
«Արդարությունը հաղթեց։ Ես վերջապես ստացա Հայաստանի քաղաքացիություն։ Ես գնացել եմ ամենաազնիվ ու ճիշտ ճանապարհով։ Ազնվորեն հանձնել եմ փաստաթղթերս, և ահա, վերջապես ստացա»,- ասել է նա:
--00—ԼՄ