ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Այսօր Գրոզնիում ոչնչացված զինյալները հնարավոր Է ժամանել են արտասահմանից, իրականացվել են նրանց բռնելու օպերատիվ միջոցառումներ: Այս մասին իր Telegram-ալիքում գրել Է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
«Չեչնիայի Հանրապետությունում վաղուց Է վերջ տրվել ահաբեկչական կազմավորումներին: Տեղեկատվությունը, որ արտասահմանից տարածաշրջան են ժամանել ապօրինի զինված կազմավորումների մասնակիցներ, իրավապահ մարմինների մոտ հայտնվել Է ավելի վաղ: Իրականացվել են նրանց բռնելու օպերատիվ միջոցառումներ»,- գրել Է Կադիրովը:
Ըստ հանրապետության ղեկավարի՝ ահաբեկիչների գտնվելու վայրը որոշելու հարցում նույնպես օգնել են տեղացի բնակիչները, «որոնք ժամանակին հայտնել են կասկածելի անձանց մասին մասնավոր տներից մեկում»:
«Դժբախտաբար, իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ զոհվել են «շայթանների» ձեռքով: Քադիրովը հավելել Է, որ զինյալներն ահաբեկչական գործողություններ Էին պլանավորել հանրապետության տարածքում:
Նա նշել է նաև, որ զինյալները ահաբեկչություն են ծրագրել հանրապետության տարածքում։
--00—ՄՀ