ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Իրավիճակը լարված է, բայց մեր տղաները կայուն կանգնած են, իսկ որոշ դեպքերում առաջխաղացումներ ունենք։ Արցախի հարցը ուժով լուծելու համար պահը հարմար էր։ Խնդիր էր դրված մեկ-երկու օրում հարցը լուծել, բայց թշնամու հաշվարկները ի դերև եղան։ Չէին կարծում, որ Արցախի բանակը կդիմակայեր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Խոսելով Հադրութի գրավվման մասին ադրբեջանական ապատեղեկատվության մասին նա ասել է․
«Հադրութին իրենց կանոնավոր զինուժը չի մոտեցել։ Կարող է 1-2 կմ մոտեցած լինեն, ինչը ռազմավարական հարց չի լուծել։ Փորձեցին տպավորություն ստեղծել, թե Արցախի բանակը օգտվելով հրադադարից, խախտել է և փորձել հետ վերցնել Հադրութը։ Բայց այս օպերացիան էլ չի հաջողվել։ Հա, շատ տեղեր մտել են Հադրութի մեջ, իրենց ավազակախմբերով, հիմա էլ կարող է լինեն մեկ-երկու հոգի թաքնված, բայց ընդհանուր առմամբ դուրս են մղվել, մեծ մասը՝ ոչնչացվել։ Հադրութը ՊԲ-ի տիրապետության տակ է, չի անցել Ադրբեջանին»,- ասել է նա։
Անդրադառնալով ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչմանը՝ պատգամավորը նկատել է, որ անգամ այդ դեպքում երաշխիք չկա, որ պատերազմ այլևս չի լինելու։
--0--ԿԿ