ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
51 տարեկանում մահացել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Մենք կորցրեցինք թանկագին Մարգար Եսայանին, մեր աչքի առաջ։ Նա հրաշալի մարդկանցից մեկն էր, ում դաստիարակել է այս երկիրը: Մաղթում եմ համբերություն նրա ընտանիքին եւ հարազատներին»,- գրել է Քալընը:
--00--ԱՀ