ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
85 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի նախկին արտգործնախարար և ընդդիմադիր կուսակցության նախկին նախագահ Դենիզ Բայկալը։ Այս մասին հայտնում է կուսակցության ներկայիս նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։
«Ցավով տեղեկացա մեր կուսակցության առաջնորդի մահվան մասին, ով սիրում էր Թուրքիան»,-գրել է Քըլըչդարօղլուն թվիթերի իր միկրոբլոգում։
Նա չի նշել մահվան պատճառը։
Իր երկարատև քաղաքական կարիերայի ընթացքում Բայկալը եղել է արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ (1995-1996), ֆինանսների և էներգետիկայի նախարար, խորհրդարանի խոսնակ։
--00—ՅՄ