ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Թուրքիայի արտարժութային պաշարները արդեն իսկ նվազել են շուրջ 10 մլրդ դոլարով, լիրան անկում է ապրում, որը Թուրքիայի քաղաքական արկածախնդրությունից բացի, ի թիվս այլոց պայմանավորված է նաև զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով տնտեսությունում արտարժույթի քիչ գեներացմամբ:
Միաժամանակ երկրում բավական բարձր գնաճ է (շուրջ 37%): Այս պայմաններում, երկրների (հատկապես եվրոպական) կողմից տնտեսական պատժամիջոցների կիրառումը էլ ավելի կմեծացնի Թուրքիայի տնտեսական խնդիրները: Ուստի #SanctionTurkey»:
--00--ԱԹ