ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մնացականյանն ու Բայրոմովը Վաշինգտոնում կլինեն ուրբաթ: Դեռ եռակողմ հանդիպում չկա, առանձին կհանդիպեն Պոմպեոյին:
Չգիտեմ դուք ոնց, ես որևէ ակնկալիք չունեմ: Բայց նորից եմ կրկնում, Վաշինգտոնը պետք է աջակցի Մոսկվայի ջանքերին: Հուսամ առանձին հանդիպում կազմակերպելը Թրամփի վարչակազմի համար նախընտրական տրամաբանություն ունի, այլ ոչ թե զուգահեռ է Մոսկվայի ջանքերին: Չեմ ուզում հավատալ, որ առանձին ջանքեր են ներդրվում, քանի որ դրանք կարող են խաչվել: Հիմա ինչպես մեզ, այդպես էլ եռանախագահներին միասնություն է հարկավոր»:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ