ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
ԱՄՆ Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը Թվիթերի միկրոբլոգում կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
«ԱՄՆ-ն չի կարող ոչինչ չանել, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմում են Արցախի դեմ՝ սպանելով հարյուրավոր զինվորների, քաղաքացիների և տեղահանելով տասնյակ հազարավոր մարդկանց», – ասել է Շիֆը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից՝ ԼՂ-ում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողություններից ի վեր, աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույցեր ու ակցիաներ են անում պատերազմը դադարեցնելու հնարավորություն ունեցող գերատեսչությունների դիմաց: Համաշխարհին հայտնիություն ունեցող բազմաթիվ հայեր կոչերով դիմում են երկրների ղեկավարներին հաստատված հրադադարի պահպանումն իրականացնելու պահանջով:
--00—ԼՄ