ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Յեմենիջյան ընտանիքը միացել է «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաք արշավին՝ նվիրաբերելով 1 մլն ԱՄՆ դոլար՝ տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
«Մենք կարող ենք ամեն ինչ, երբ միասին ենք։ Շնորհակալ ենք Ալեքս և Արդա, Արմեն և Անուշ»,-նշվում է հաղորդագրությունում ու կոչ արվում միանալ համահայկական շարժմանը և կատարել նվիրատվություն հիմա www.himnadram.org-ում:
Այս պահին արդեն հավաքվել է 137 միլիոն դոլար:
--00—ԼՄ