ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Բարբադոսցի երգչուհի Ռիհաննան կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում 5 մլն դոլար է փոխանցել: Այն կուղարկվի երգչուհուն պատկանող Clara Lionel Foundation-ի կողմից,- հաղորդում է Los Angeles Times-ը,- փոխանցում է rentvnews-ը:
Նշվում է, որ գումարը կուղղվի այն կազմակերպություններին, որոնք ունեն ֆինանսական օգնության կարիք. մի մասը կգնա ինտենսիվ թերապիայի համար նախատեսվող բժշկական սարքավորումների և պատվաստանյութի մշակման համար:
«Մենք գիտենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաուժեղ միջոցը պատրաստվածությունն է»,- նշված է կազմակերպության էջում:
Նշենք, որ Ռիհաննան Clara Lionel Foundation-ը անվանակոչել է իր պապիկի և տատիկի հիշատակին:
Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 99 000 մարդ: