ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Հրապարակ»-ի հոդվածին:
«Հրապարակ կայքը, վերատպելով իմ հաղորդագրությունը Հայաստանի և Արցախի նախկին նախագահների միջև կայացած հանդիպման մասին, իր կողմից ավելացրել է.
«Մենք տեղեկացանք, որ ՀՀ նախկին նախագահները որոշել են աջակցել Նիկոլ Փաշինյանի գործողություններին և մասնավորապես՝ զինադադարի կնքման որոշմանը, որն իրենց նախկին հայտարարություններից ու դիրքորոշումներից այնքան էլ չի բխում։ Մեր տեղեկություններով, Արցախի և Հայաստանի նախկին նախագահները շուտով հանդես են գալու համատեղ հայտարարությամբ, որտեղ շարադրելու են իրենց համատեղ դիրքորոշումը»:
«Հրապարակ»-ի «տեղեկությունը» սադրիչ հորինվածք է, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,-գրել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ,Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված, տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը:
--00—ԼՄ