ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Լեռնային Ղարաբաղում բռնությունը պետք է դադարեցվի: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցում ես արտահայտել եմ մեր խորը մտահոգությունը՝ կապված շարունակվող ռազմական գործողությունների հետ: Կողմերը պետք է պահպանեն կրակի դադարեցման ռեժիմը և առանց նախապայմանների վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ:
Արտաքին միջամտությունն անթույլատրելի է»,- գրել է նա:
--00--ԱԹ