ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ՝ հայտարարելով, որ ԵՄ-ն կհետևի իր ուղեգծին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակում:
«Շնորհավորանքներ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին: ԵՄ-ն և ԱՄՆ-ն ունեն ամուր դաշինք և պատմական կապ: Որպես դաշնակիցներ և բարեկամներ՝ ԵՄ-ն ակնկալում է մեր կառուցողական համագործակցության շարունակությունը: ԵՄ-ն կհետևի իր ուղեգծին՝ համաձայն իր ռազմավարական օրակարգի՝ որպես ուժեղ, միասնական, մրցունակ և ինքնիշխան գործընկեր՝ պաշտպանելով կանոնների վրա հիմնված բազմակողմ համակարգը», - գրել է նա:
--00—ՅՄ