ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Մենք պատրաստ ենք երկարաժամկետ պատերազմ մղելու։ Այլ որոշում ու ճանապարհ մեզ համար անընդունելի է։ Մեր ճանապարհը մեկն է՝ հաղթել, երկրորդը՝ վերացումն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Նրա խոսքով՝ սա այն պահն է, որ բոլորի առաջարկները պետք է կենտրոնացնել ու լսել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀ և Արցախի նախկին նախագահների հետ, ըստ նրա, պետք է դիտարկել համախմբման կոնտեքստում։
Պողոսյանն ընդգծում է, որ նախկին նախագահները, որոնք ժամանակին ինչ-ինչ տարաձայնություն են ունեցել, մի կողմ են դրել՝ հանուն ազգի փրկության։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ