ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահեցնում է՝ ապաստարաններում ապրող արցախցիներն այժմ մեկ են, 20-30 հոգով մի ընտանիքի պես են ապրում:
«Արցախցու տխրությունն անգամ զուսպ է»,- 24News-ի հետ զրույցում նշում է նա:
Պատերազմի դեմքը պատգամավորը ոչ թե Ստեփանակերտում, այլ Եռաբլուրում է տեսել: «Տեսա՝ 90-ականների պատերազմի ժամանակ զոհված հոր կողքին որդուն են հուղարկավորել, այ դա է պատերազմի դեմքը: Սարսափ է»,- հավելեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ