ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը շարունակում է հետեւորդներին տեղեկացնել Արցախում ծավալվող իրադարձությունների մասին՝ կոշտ արձագանքելով հակառակորդի գործողություններին։
Հանրահայտ երաժիշտն արձագանքել է Ադրբեջանի կողմից հրադադարի պայմանավորվածության խախտմանը։ Նա կիսվել է լրատվամիջոցի հրապարակմամբ այն մասին, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը։ «Ադրբեջանի կառավարությունն այնքան հիմա՞ր է, որ կարծում է, թե ԱՄՆ-ը չի կարող իր արբանյակներով տեսնել, թե ով է խախտել հրադադարը»։
--0--ԿԿ