ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Հոկտեմբերի 27-ին Արգենտինայում գործող հայկական միությունների և հաստատությունների ներկայացուցիչները բողոքի երթ են կազմակերպելդեպի Իսրայելի դեսպանատուն, որի դիմաց տեղի է ունեցել լայնամասշտաբ հանրահավաք: Այս մասին տեղեկացնում է Diario Armenio-ն։
«Հայ ժողովուրդն ու հրեա ժողովուրդը եղբայրացել են նույն պատմական ողբերգությամբ: Պահանջում ենք Իսրայելի կառավարությունից կասեցնել զենքի և ռազմական տեխնոլոգիաների վաճառքն այն երկրներին, որոնք ցանկանում են ևս մեկ ցեղասպանություն իրականացնել»,- ցույցի մասնակիցները այս կոչով դիմել են Իսրայելի ներկայացուցիչներին:
--00--ԱՀ