ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս դժվար պահին կանգնած ենք Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի կողքին։ Ահաբեկչությունը և ծայրահեղականությունը երբեք չեն կարող մեզ հաղթել»։
Նշենք, որ այսօր Ֆրանսիայի Նիս քաղաքում անհայտ անձը գլխատել է մի կնոջ, սպանել երկու անձի։ Ոստիկանությունը ձերբակալել է նրան։ Քաղաքային իշխանությունը տեղի ունեցածն ահաբեկչություն է որակում։
Ավելի վաղ իսլամիստը Փարիզում գլխատել էր ուսուցչի, ով դպրոցում ցուցադրել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը։
--00--ԱԹ