ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News
Բուրկինա-Ֆասոյի հյուսիսում ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվել։
Երկրի ղեկավարությունը հայտնել է, որ հարձակումներն իրականացվել են Սում նահանգում՝ Սիկգաջի գյուղի վրա։
Ահաբեկչական խմբավորումներից որևէ մեկը դեռևս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։
Երկրում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում։