ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Այս պահի դրությամբ Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում, նա չի մեկնել Իսրայել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Անդրադառնալով Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքին խոսնակը նշեց․
«Հայաստանն իր դիրքորոշումն արտահայտել է հստակ՝ չպետք է զինվի մի պետություն, որը չի խորշում այդ զենքն օգտագործել խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իսրայելում ՀՀ դեսպանը հետ էր կանչվել Երևան խորհրդակցոթյունների համար:
--00--ԱՀ