ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը՝ կատալոնացի պատգամավոր Միրիամ Նոգերաս ի Կամերոյի (Junts per Catalunya կուսակցություն) նախաձեռնությամբ, առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, խմբակցությունը հորդորում է կառավարությանը՝
- Ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց,
- Միջազգային մակարդակով խթանել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա,
- Դատապարտել Թուրքիայի ռազմական աջակցությունն Ադրբեջանին՝ նախաձեռնելով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում՝ Արևելյան Միջերկրականում և Կովկասում նրա ագրեսիվ և ծավալապաշտական գործողությունների համար:
--00--ԱԹ