ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 23-ին Կոնգրեսի երկու պալատներին կոչ է արել հավանություն տալ այն օրինագծին, որն արգելում է հարձակողական զենքի և մեծ տարողությամբ պահեստատուփերի վաճառքը։
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան տարածած հայտարարությունը: «Այսօր (հունվարի 23-ին) սենատոր Ֆայնշտայնը, ում հետ ես աշխատել եմ 1994 թվականին հարձակողական զենքի վերջին արգելքն ընդունելու շուրջ, կրկին Սենատ է ներկայացրել հարձակողական զենքերի և մեծ տարողությամբ պահեստատուփերի արգելքի, ինչպես նաև դրանց ձեռքբերման համար տարիքը մինչև 21 տարեկան բարձրացնելու մասին օրինագիծը։
Այս միջոցներին հավանություն են տվել սենատորներ Մերֆին, Բլումենտալը և այլոք: Հարձակողական զենքի արգելման օրենքի գործողության 10 տարիների ընթացքում զանգվածային հրաձգությունների դեպքերի թիվը նվազել էր:
Այն բանից հետո, երբ 2004 թվականին հանրապետականները չեղյալ հայտարարեցին այս օրենքը և թույլ տվեցին դարձյալ զենք վաճառել, զանգվածային հրաձգությունների թիվը եռապատկվել է: Կոնգրեսի երկու պալատներին կոչ եմ անում գործել արագ և ինձ ստորագրման ուղարկել հարձակողական զենքի այս արգելքը», - ընդգծել է ԱՄՆ ղեկավարը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ