ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Ադրբեջանն այս անգամ ֆոսֆորային զինատեսակներ է օգտագործել Արցախի անտառներում՝ բազմաթիվ քաղաքացիներով բնակեցված հատվածներից ոչ հեռու: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ի՞նչ է անում Ադրբեջանը. սա բացարձակ անհարգալից վերաբերմունք է իր իսկ ստանձնած պարտավորություններին. շարունակվող ագրեսիա, քաղաքացիական բնակչության զտում և արգելված զինատեսակների կիրառում»,- նշել է նա:
--00--ԱԹ