ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Ֆրանսիական Le Monde-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը:
«Երկինքը դարձել է մշտական սպառնալիք: Անսահման տարածություն, որին տագնապով են հայացքն ուղղում Լեռնային Ղարաբաղի բնակիչները:
«Վախեցնողն անօդաչուներն են»,- ասում է Սիլվա Սահակյանը: 40-ամյա կնոջ ուսերը կծկվել են, նրա փոխարեն պատմել է սկսում 17-ամյա դուստրը՝ Մարիամ Մանգասարյանը:
«Առաջին օրը, երբ մենք աղմուկ լսեցինք, չգիտեինք՝ ինչ անել: Կապի խնդիր կար, մենք չէինք հասկանում` ինչ է կատարվում»:
Ընտանիքը, որ ապրում էր Մարտակերտի փոքրիկ գյուղերից մեկում, շուտով հեռացավ այնտեղից:
Սկզբում երեք երեխաները, հետո մայրը տեղափոխվեցին Հայաստան` Երևան: Միայն հայրը փորձեց հնարավորինս մոտ մնալ ավագ որդուն` 20-ամյա Հայկին, ով սպանվել և հուղարկավորվել էր ռազմական գործողությունների բռնկման առաջին ժամերին:
Պատերազմն ամեն օր ավելի ինտենսիվ է դառնում»,- պատմում է պարբերականի լրագրողը:
Le Monde-ը պատմում է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխվածների մասին:
--00--ԱԹ