ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Ֆրանսիայի Լիոն քաղաքում կրկին կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է «Իզվեստիա»-ն, տեղի հունական եկեղեցու մոտ երկու կրակոց է հնչել:
Տեղում հավաքված են ոստիկաններ և հրշեջներ: Մեկ վիրավոր անձ տեղափոխվել է հոսպիտալ՝ միջին ծանրության վնասվածքներով: Հանցագործին փնտրում են:
AFP-ն հայտնում է, որ կրակոցների հետևանքով վիրավորվել է քահանան:
--00--ԱԹ