ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
«Ես ենթադրում եմ, որ Արցախում սկանդինավյան խաղաղապահների տեղակայման գաղափարն ընդամենը առաջարկ է, որը այսօրվա տեսանկյունից իրացնելն անհավանական է։ Բայց ասենք, այսպես։ 1994 թվականին, երբ ՌԴ-ի միջնորդությամբ կնքվեց կրակի դադարեցման համաձայնագիր, մենք համաձայն էինք ռուսաական խաղաղապահ ուժերի տեղակայմանը։ Ադրբեջանական կողմը նույնիսկ այն ժամանակ, երբ թուրքական գործոնն այսքան նշանակալից չէր, հայտարարեց, որ կողմ է ԵԱՀԿ դիտորդներին։ Եվ այսօր հայկական կողմի համար ընդունելի է ռուսական խաղաղապահների ներկայությունը, սակայն Բաքուն հանդես չի գալիս երրորդ ուժի դեմ, առաջ քաշելով թուրքական գործոնը։ Ռուսաստանն արդեն արտահայտել է, որ թույլատրելի չէ նման ձևաչափը», -այս մասին Հանրային Հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը։
--0--ԿԿ