ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ընդունեն սկանդինավյան խաղաղապահներին, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում՝ հրադադարը պահպանելու համար: Այս մասին Լոս Անջելեսում ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը։ Այս մասին հայտնում է Asbarez News-ը:
«Հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներառի ներկայացուցիչներ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից»,- նշել է Օ'Բրայենը:
«Արտաքին ուժերը որևէ դերակատարություն չպետք է ունենան այս հակամարտության գործում: Այն, ինչ միանշանակ է նախագահ Թրամփի համար, չի կարող ռազմական լուծում լինել այս հակամարտությանը: Կողմերը պետք է կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց նախապայմանների»,- նշել է Թրամփի խորհրդականը:
Օ'Բրայենը շեշտել է, որ երկու կողմն էլ պետք է դժվարին փոխզիջման գնան խաղաղության հասնելու համար: ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղություն հաստատելուն ուղղված աշխատանքնեը շարունակելուն։
--00--ԱՀ