ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալ Դարմանենը մոտ օրերս կմեկնի Ռուսաստան: Կառույցի ղեկավարը նման հայտարարությամբ հանդես է եկել նոյեմբերի 2-ին: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։
«Մի քանի օր առաջ կայացել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումը, առաջիկա օրերին ես այցով կլինեմ Ռուսաստանում»,-ասել է նա:
Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ Ֆրանսայի նախագահի հրամանով շաբաթվա վերջ աշխատանքային այցով եղել է Թունիսում և Ալժիրում՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի հարցերի հետ:
--00—ՄՀ