ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
Հոկտեմբերի 30-ին Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 102-ի, իսկ վիրավորների թիվը՝ 1026-ի: Այս մասին գրել է Ermenihaber-ը։
Փլուզված 17 բազմաբնակարան շենքերից 5-ում դեռևս շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները:
Իզմիրում գրանցված ստորգետնյա ցնցումներն ունեցել են 6․6 բալ ուժգնություն: Իսկ ԱՄՆ-ի երկրաբանական հետազոտությունների կենտրոնի (USGS) տվյալների համաձայն՝ Իզմիրի երկրաշարժը եղել է 7 մագնիտուդ ուժգնությամբ: Ցնցումների հետևանքով Էգեյան ծովի ջրերը վարարել են ու ջրհեղեղ առաջացրել Իզմիրում:
--00—ՄՀ