ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով, վերջին տվյալներով, առնվազն 20 շենք է քանդվել Իզմիր արվարձանում: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իզմիր նահանգի Սեֆերլիքիսար քաղաքի տարածքում:
Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Երկրաշարժը եղել է 6.9-7 բալ ուժգնությամբ: Այն ցունամիների ալիք է բարձրացրել: Սոցկայքերում հրապարակվում են երկրաշարժի հետևանքով տեղի ունեցած ավերածությունների տեսանյութեր ու լուսանկարներ:
Երկրաշարժը զգացվել է նաև Ստամբուլում:
--00--ԱԹ