ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կինը։ Այդ մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Նրա առողջական վիճակը բժիշկների հավաստմամբ բավարար է։
Ռուզաննայի ամուսինը հայրենիքի պաշտպանության դիրքերում է։ Նրանք սպասում են առաջնեկին։
Վերջինիս միայն հուզում է թշնամու կողմից ծննդատան ուղղությամբ պարբերաբար հրետակոծումը, որն ըստ նրա, դուրս է բարոյական բոլոր սահմաններից։
Նշենք, որ երեկ երեկոյան, նույն ուղղությամբ թշնամին այս պատերազմի ընթացքում 2-րդ անգամ կրակ է բացել «Սմերչ» կայանքից, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում եղել են տուժածներ.
--00—ԼՄ