ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը ԼՂ հարցով կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:
Պուտինը հույս է հայտնել, որ կկարողանան հասնել արդյունքների, որոնք ընդունելի կլինեն տարածաշրջանում ապրող բոլորի համար, ու այդ արդյունքներին հասնել խաղաղ ճանապարհով:
ՌԴ նախագահը նշել է.
« Ռուսաստանի Դաշնությունն անում է իրենից կախված հնարավոր ամեն ինչ, որ Հարավային Կովկասում հակամարտությունը ավարտվի և որքան հնարավոր է արագ՝ պահպանելու համար մարդկանց կյանքերը, ովքեր, ցավոք, մինչ այժմ կանգնած են դեմ դիմաց և իրար տեսնում են հրացանների թիրախում, միմյանց դեմ զենք են օգտագործում՝ հասնելու համար այն նպատակներին, որոնց, մեր համոզմամբ, կարելի էր հասնել և խաղաղ բանակցային գործընթացի ընթացքում»,- ասել է նա:
--00--ԱԹ