ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա և որոշվի ապագայում: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ներկայացրել է ԼՂ հարցի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը:
Ըստ ՌԴ նախագահի՝ այս տարիներին ԼՂ հարցով Մոսկվայի դիրքորոշումը հետևյալն է եղել.
Ադրբեջանին պետք է վերադարձվեն 7 շրջանները,
ԼՂ կարգավիճակը պետք է անփոփոխ մնա, այսինքն՝ այն պետք է որոշվի ապագայում,
Անպայման պետք է լինի ուղիղ կապ Հայաստանի և Ղարաբաղի միջև՝ Լաչինի միջանցքի տեսքով:
--00--ԱԹ