ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել ԼՂ-ում արյունահեղության դադարեցման հարցում: Այս մասին «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման շրջանակներում Վլադիմիր Սոլովյովի հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Պուտինը շատ օրեր է անցկացրել հեռախոսը ձեռքին՝ փորձելով կարգավորել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում: Ակտիվ ռազմական գործողություններ անմիջապես մեր սահմանների մոտ. սա այն է, ինչ, անխոս, միջազգային հանրությունը պետք է թույլ չտա: Այս պարագայում Պուտինի պատասխանատու դիրքորոշումը, նրա ջանքերն ուղղված են նման զարգացումների կանխմանը: Այդ ջանքերն, իհարկե, դժվար է գերագնահատել»,- ասել է նա:
Պեսկովը նշել է, որ ԼՂ հակամարտության դադարեցման հարցը լուծվել է միայն Բաքվի և Երևանի հետ լավ և կառուցողական հարաբերությունների պահպանման շնորհիվ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա:
«Գաղափար չունենք՝ հակամարտությունը դադարեցնելու համար ինչ պետք է ասեր Պուտինը Բաքվին և Երևանին, քանի որ նախագահն իսկապես դա անում էր անձամբ, և նա շատ ու շատ օրեր անցկացրեց հեռախոսը ձեռքին»,-նշել է ՌԴ նախագահի խոսնակը:
--00--ԱԹ