ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը Արցախից՝ պապական տնից, գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստանում շրջանառվող «բամբասանքներին»:
«Առավոտից պապական տան շուշաբանդում նստած՝ վերջին ժամի ձայներից հասկանում եմ, որ մեր տղաների բազկին չհավատալն ու չսատարելն անհնար է։ Շնորհակալություն տղեք։ Լյազաթ սուրճ ըմպեցի:
Հա, ու էլի կրկնեմ բոլորիդ համար Մայր Հայաստանում։ Հիշում եք, չէ՞, որ այդտեղ որևէ մեկիդ՝ մյուսից շշուկով բամբասանքն իսկ այստեղ լսվում է որպես սիրտ ջարդող բարձր պայթյուն։ Լա՛վ հիշեք դա, սիրելինե՛րս։
Պարտավոր ենք պահպանել զգոնությունը։ Մեր պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ հաղթանակի գրավականը` մեր ազգային միասնությունն է։
Աստված պահապան հայ զինվորին», - նշվում է նրա ֆեյսբուքյան էջում։
--00—ԼՄ