ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Արցախի գյուղատնտեսության նախարարությունը շնորհակալություն է հայտնում արագ արձագանքի և օժանդակության համար: Մեզ անհրաժեշտ են միայն մեր կողմից մատնանշված ապրանքներն ու ապրանքատեսակները: Այս պահին պարենի խնդիր չկա, առավել ևս՝ արագ փչացող։ Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Ներկայացնում ենք այս պահին անհրաժեշտ ապրանքների ցանկը․
✅ ծխախոտ,
✅ շշալցված ջուր,
✅ երկարաժամկետ պահպանության քաղցրավենիք,
✅ խտացրած կաթ,
✅ սուրճ,
✅ պահածոյացված սնունդ,
✅ հիգիենայի պարագաներ (արական և իգական):
Աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար խնդրում ենք հետևել Արցախի տեղեկատվական շտաբի հորդորներին։
--00—ԼՄ