ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Մոսկվան ելնում է նրանից, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին պետք է կատարեն այն ստորագրած բոլոր կողմերը:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Փաստաթուղթն ունի հայտարարության կարգավիճակ: Մենք ելնում ենք նրանից, որ այն պետք է կատարեն բոլոր կողմերը, ովքեր ստորագրել են», - ասել է նա:
Զախարովան այս փուլում հորդորել է չխոսել «այս փաստաթղթի անիրատեսականության սցենարների» մասին:
«Եկեք խոսենք այն մասին, թե ինչ անել, որպեսզի դա գիտակցենք: Քիչ բան չի արվում», - հավելել է դիվանագետը:
--00—ՄՀ