ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում լրագրողների հետ զրույցում նշեց` եթե Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-ին հրաժարական տար, այս վիճակը չէր լինելու։
Ծառուկյանը համոզված է` դեռ հնարավոր է բան փոխել, եթե վարչապետը հրաժարական տա, և ինչ էլ լինի, ավելի լավ կլինի։
«Ինձնից ամաչում են, վախենում են, չեն կարողանում աչքերիս մեջ նայել, դրա համար էլ չեն թողնում ԱԱԾ-ից տուն գնամ: Ամոթ է, գետինը մտնեն, ավելի լավ է: Ես ամաչում եմ, որ հայ եմ, որ այսպիսի վարչապետ ունենք»,- ասաց նա:
Հարցին՝ ով կարող է բանակցել, Ծառուկյանը պատասխանեց, որ դա ժողովուրդն է որոշելու։
ԲՀԿ առաջնորդը նաև վստահեցրել է` վարչապետի պաշտոնին չի հավակնում, հեղափոխություն անել չի ցանկանում, սակայն կարծում է` պետք է լուծել ժողովրդի խնդիրները:
--00--ԱԹ